Մայիսի 22-ի գիշերը Կիևի ուժայինները հինգ անգամ խախտել են զինադադարը
Մայիսի 22-ի գիշերը Կիևի ուժայինները հինգ անգամ խախտել են զինադադարը՝ կրակի դադարեցման ռեժիմի հայտարարումից հետո ընկած երեքամսյա ժամանակահատվածում առաջին անգամ հրետակոծելով Լուգանսկը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հրետակոծությունները կատարվել են ԲՏՌ-ների, տանկերի և ականանետերի միջոցով: Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ենթադրաբար Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Ձերժինսկ բնակավայրի կողմից ականանետային կրակ է բացվել Լուգանսկի ազգային ագրարային համալսարանի տարածքին հարող շրջանի ուղղությամբ: