18218 դիտում
06:05 18-10-2020
Հակառակորդը խախտել է զինադադարը՝ կիրառելով հրետանային, հրաձգային կրակ, հասցրել հրթիռային հարվածներ. ՊՆ
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
ԱԳՆ հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Նմանատիպ նյութեր
5906 դիտում
09:45 06-07-2016
Հակառակորդը կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
8340 դիտում
09:20 02-05-2016
Շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարը՝ տարբեր հրաձգային զինատեսակներից կրակ արձակելով. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1099 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1054 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1225 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է