Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում. ճանապարհն ամբողջությամբ դարձել է մերկասառույց. աշխատում են միայն պարեկները, ճանշինն էլ հօդս է ցնդել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը, թեպետ ապրիլ ամիսն է, վարորդները կարող էին իրենց ձմեռային անվադողերը փոխարինել ամառայինով:
Տեղում աշխատում են միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի, պարեկ Կարապետ Չալաբյանի և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանի գլխավորությամբ:
Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:
Հիմա՝ արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամյանի