211652_close_icon
views-count58780 դիտում article-date 17:40 20-02-2025

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. Մաստարա-Լանջիկ ճանապարհին բախվել են մոտ 10 ավտոմեքենա. ճանապարհն ամբողջությամբ փակվել է. փրկարարներն ու պարեկներն աշխատում են գերլարված ռեժիմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի բքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Մոտ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելիքյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկ Արա Պողոսյանը, կրտսեր պարեկ Հարութ Հովհաննիսյանը համագործակցելով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Թալինի հրշեջ-փրկարարների հետ, ուժեղացված ծառայության են անցել Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, որտեղ տեղացած առատ ձյան ու բքի պայմաններում բախվել են մոտ 10 տարբեր մակնիշի և համարանիշի ավտոմեքենաներ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ճանապարհը սպասարկող ճանշինն էլ պարեկների և փրկարարների հետ տեղում աշխատում է, սակայն բուքն ու քամին իր սև գործն են անում. ճանապարհը մաքրելուց կար- ժամանակ անց այդ հատվածը նորից պատվում է ձյունով: 
 
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 
 
Այս պահին պարեկներին միացած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները պարզում են վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր