49514 դիտում
20:07 14-12-2016
Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա գյուղի հատվածում. 4 տասնյակի հասնող ավտոմեքենաներ մնացել են բախտի քմահաճույքին. տեղի Ճանշինականները լրիվ «Մաստարա Զավեն» են դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի քանի օր է՝ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հանրությանը տեղեկացնում էր Հայաստանին մոտեցող ցիկլոնի մասին, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում էին վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարելիս պարտադիր անվադողերը ձմեռային լինեն, սակայն միշտ լինում է այն, ինչ լինում է:
Որոշ վայ վարորդների ու որոշ ճանշինականների մեղքով այսօր գրեթե արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մաստարայի տարածքում:
Որոշ վարորդների մաշած անվադողերի, ինչպես նաև տեղի ճանշինի աշխատակիցների վատ աշխատանքի պատճատով նշված հատվածում 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ «ձմեռային զագար» էին ընդունում, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ չգիտեին՝ ինչպես օգնության ձեռք մեկնեին ճանապարհի այդ հատվածում ժամեր շարունակ հայտնված քաղաքացիներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2011 դիտում
09:29 24-09-2022
Քաղաքապետարանի հերթական անպատասխանատվության հետևանքով երեխաները բախտի քմահաճույքին են մնացել. «Ժողովուրդ»