211652_close_icon

Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը․ Զախարովա

views-count601 դիտում article-date 16:19 27-03-2025
ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական և միջխորհրդարանբական մեխանիզմները:

Զախարովայի խոսքով՝ տնտեսական կապերը ևս զարգանում են. նախորդ տարի ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել՝ հասնելով գրեթե 12 մլրդ դոլարի:

«Կարծում եմ՝ Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, իհարկե, կան լուծում չստացած պահեր:

«Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր