211652_close_icon
views-count520 դիտում article-date 16:26 25-11-2026

Տարիներ շարունակ Մասիսն ու հարակից գյուղերը, Երևանի Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջանները թունավորող Մասիսի աղբավայրի պատասխանատուների ազգականը խոստանում է, որ Մասիսում աղբի հոտ այլևս չի լինելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ անդրադարձել է Մասիս քաղաքի աղբավայրում տիրող փնթի, հակասանիտարական, գարշահոտ վիճակին, ներկայացրել ենք նաև, որ Մասիսի քաղաքապետարանը դատական քաշքշուկների մեջ է աղբավայրի տնօրինության հետ, քանի որ վերջինները դեմ են աղբավայրի փակմանը։ Իսկ ամբողջ Մասիսում լավատեղյակ են, թե ում ընտանիքին է պատկանում աղբավայրը, և ոչ ավել, ոչ պակաս այս օրերին թեժ ընտրապայքարի եկած Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Հակոբյանի ազգականներին։ 

Երկար ու ձիգ տարիներ Մասիսի աղբավայրը, որի թույլտվությունը տրվել է դեռ Հ. Հակոբյանի ազգական քաղաքապետ Սաշա Հակոբյանի կողմից, ոչ միայն ամբողջ Մասիսի, այլ նաև հարակից գյուղերի բնակավայրերի անգամ Երևանի Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններում են զգացել գարշանքի հոտը։ Ու հիմա լինելով քաղաքապետի թեկնածու, Հ. Հակոբյանը հայտարարել է՝ «Բոլորիդ առաջ խոստանում եմ Մասիսում աղբի հետ այլևս չի լինելու»։ 

Այդ դեպքում հարց՝ իրեն ապագայում քաղաքապետ պատկերացնող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հ․ Հակոբյանին. մի քանի տարի է ձեր ազգականին պատկանող աղբավայրը թունավորում է հարյուր հազարավոր մարդկանց առողջությունը, ինչ է, պիտի քաղաքապետ լինեք, որ նոր այն վերացնե՞ք։ Իսկ եթե քաղաքապետ չեք, ապա պայքարի եք դուրս եկել Մասիսի հոգսերով մտահոգված քաղաքային իշխանությունների դեմ և չեք թողնում, որպեսզի աղբավայրը վերանա, ինչը փրկություն կլինի բնակիչների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ Մասիս քաղաքի և դրան հարակից գյուղերի, ինչպես նաև Երևան քաղաքի Էրեբունի զանգվածի, Նուբարաշեն վարչական շրջանի հազարավոր բնակիչներ ուզում էին հասկանալ, թե վերջապես երբ էր Մասիսի տարածքում գոյություն ունեցող աղբավայրը վերացվելու։

Արդեն երկար ու ձիգ տարիներ էր՝ այդ աղբավայրը, որի տարածքը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը վարձակալական հիմունքներով տվել էր իր ազգականին, ու այդ օրվանից երբ այդ հատվածում սկսել էին շահագործվել աղբավայրը, ամբողջ Մասիսի քաղաքում, Մասիսին հարակից գյուղերում, անգամ Արտաշատ քաղաքում, Երևանի Էրեբունի զանգվածում ու Նուբարաշեն վարչական շրջանում մարդիկ շնչում էին այդ վտանգավոր ու թունավոր ծուխը։ Քամին Մասիսի աղբավայրից դուրս եկած ծուխը հասցնում էր այդ վայրեր։

Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել էին պատկան մարմիններին՝ խնդրելով, որպեսզի վերացնեին այդ անտանելի աղբավայրը, սակայն ոչ մի դրական արդյունք։ Բազմաթիվ անգամներ աղբավայրում առաջացած հրդեհն իր սև գործն էր արել հարյուր հազարավոր բնակիչների նկատմամբ։ Կրակի դեմ անգամ օրերով ու շաբաթներով պայքարել էին դեռ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ԱԻՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, Փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, Մասիսի նախկին քաղաքապե Դավիթ Համբարձումյանն՝ իր ողջ աշխատակազմով, հիմա արդեն Մասիսի ներկայիս քաղաքապետ Նորայր Հակոբյանը, հարյուրավոր հրշեջներ Մասիսից, Արտաշատից, Արարատից, Վեդիից, Երևանի հրշեջ-փրկարարներ, ու ամեն անգամ այդ մարդկանց հաջողվել էր կրակի դաժան լեզուների դեմ պայքարում հաղթող դուրս գալ։ Բայց միևնույն է, աղբավայրը շարունակում էր իր սև գործն անել։ 

Բնակիչներն անգամ նշել էին, որ ցանկանում էին դիմել ամենակտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը, սակայն այդ քայլին չէին դիմել, որովհետև հավատացել էին Մասիսի նախկին քաղաքապետ Դ. Համբարձումյանին, ներկայիս քաղաքապետ Ն. Հակոբյանին, ովքեր անրել էին ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվեր ի շահ ազգաբնակչության։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույնիսկ Մասիսի քաղաքապետարանը վարձակալության մասին պայմանագիրը չեղյալ համարելու համար դիմել էր դատարան և ի զարմանս հարյուր հազարավոր բնակիչների, դատարանը չէր բավարարել Մասիսի քաղաքապետարանի խնդրանքը, ինչից հետո քաղաքապետարանը պատրաստվում էր բողոքարկել որոշումը։

Ինչպես նշում էին բնակիչները, դատավորը եթե որոշումը կայացնելուց առաջ գոնե մեկ րոպեով ժամաներ աղբավայր, ինքը նույնպես ոչ միայն կմիանար այդ հարյուր հազարավոր բնակիչների արդարացի պահանջին, այլ նաև գուցե ինքն էլ կոչ-խնդրամքով դիմեր բնապահպան կազմակերպություններին, որպեսզի նրանք նույնպես պայքարեին աղբավայրի փակման դեմ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ապրիլի 9-ին էլ աղբավայրում տիրում էր գարշահոտ վիճակ, կրակը շարունակում էր իր սև գործն անել, իսկ ուժեղ քամու ժամանակ եղել էին դեպքեր, որ Մասիսի քաղաքն ու հարակից գյուղերը ու Արտաշատ քաղաքը պատվել էին եղել թունավոր ու վտանգավոր ծխով, նույնիսկ տեսանելիության խնդիր էր եղել։

Բնակիչները խնդրանքով դիմել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Շրջակա միջավայրի նախարար Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև իրենց խոսքն էին ուղղել աղբավայրը չփակելու որոշումը կայացրած «վայ» դատավորին՝ ասելով. «Բան չենք ցանկանում, թող էս ծխի ու կրակի պայմաններում նա իր ընդմիջումն անի»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր