2416 դիտում
14:09 16-03-2017
Այդ ներկայացուցչին, որ պահում ես, այդքան փող ծախսում ես, այդ ներկայացուցչի օգուտը ո՞րն է. վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նախագիծ պետական կառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ:
Որոշման նախագիծը նպատակ ունի նաև հստակեցնել առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ներկայացված հարցը։
«Մենք ինչ ենք ասում՝ ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է իրեն պահի: Վաղը մյուս օրը մենք իրենից հարցնելու ենք՝ այդ ներկայացուցչին, որ պահում ես, այդքան փող ծախսում ես, այդ ներկայացուցչի օգուտը ո՞րն է: Թե չէ անհասկանալի է, թե ներկայացուցիչները որտեղից էին ֆինանսավորվում, և իրենց գործառույթը որն է: Այդ պատճառով՝ ՊԵԿ կլինի, դուք կինեք, Արտաքին գործերի նախարարությունը կլինի, հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորի, թե այս ծախսը ինչ օգուտ է տվել, ինչին է ծառայել, ինչ պլյուս ունենք դրանից»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
847 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին