211652_close_icon

ՀՀ Կառավարության հովանավորությամբ Հովտաշատ գյուղում հիմնովին կառուցվում է նոր ու ժամանակակից դպրոց․ գյուղացիները վստահ են, որ այս անգամ գործը կիսատ չի մնա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count34849 դիտում article-date 19:14 23-03-2025
Վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում նաև դպրոցաշինության ուղղությամբ՝ ոչ միայն հիմնովին նորոգելով, այլ նորերը կառուցելով։ Դպրոցներ, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, բակային զրուցարաններ են ստեղծվել նաև Արարատի մարզում։ Եթե Հայանիստում նոր կառուցվող դպրոցում աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի, ապա Հովտաշատում, որը ավելի շատ հայտնի է «Մեյմանդարի» շուկայով, ըստ գյուղի բնակիչների, որը հավաստի է, դպրոցի կառուցումը մի քանի տարի է ձգձգվում էր։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հովտաշատցիները, ովքեր հրաժարվեցին  տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Երբ որոշում կայացվեց, որ հին դպրոցը պետք է քանդվի ու տեղը նորը կառուցվի, ողջ գյուղով մի քանի շաբաթ այդ մասինի էինք խոսում։ Մեր շնորհակալությունն էինք հայտնում ՀՀ Կառավարությանը, ասելով, որ վերջապես գյուղի դարն ապրած դպրոցի տեղը ունենալու ենք ավելի լուսավոր, ավելի հարմարավետ ու ժամանակակից դպրոց, բայց կարծես մեր ուրախությունը կարճ տևեց։ Երկար ու ձիգ ամիսներ շինարարությունը կանգնել էր ու արդեն խաչ էինք քաշել, բայց մի քանի օր է սկսել են աշխատանքները մեծ թափով առաջ ընթանալ։ Ուզում ենք հավատանք, որ գոնե այս անգամ գործը միչև վերջ ավարտին կհասցնեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված դպրոցի աշխատանքներին հետևելու համար մի քանի անգամ անակնկալ շինհրապարակ է այցելել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ու կառուցապատողներն էլ խոստացել են, որ այս անգամ թե Կառավարությանը, թե գյուղացիներին հուսախաբ չեն անի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր