Շիրակի մարզում ժողովրդի համար պատուհաս դարձած Հոռոմի խաչմերուկում վթարների հետևանքով կոտրված ճանապարհային նշանները, բետոնե արգելապատնեշները փոխարինվեցին նորերով․ ընկերությունը խոստանում է երկկողմանի ճանապարհը բացել 1,5 ամսում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 8-ին, «SINOHIDRO» ընկերության ներկայացուցիչները, ովքեր սպասարկում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկից դեպի ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկ հատվածը օպերատիվորեն արձագանքել են SHAMSHYAN.com-ի հրապարակմանը։
Մի քանի ժամվա ընթացքում նշված ընկերությունը՝ ղեկավար Աշոտ Ռևազյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ խաչմերուկում ամբողջությամբ վերացրել են խնդիրները, այն է կոտրված բետոնե պաշտպանիչ հատվածները փոխարինվել են նորերով, տեղադրվել են ժամանակավոր անհրաժեշտ երթևեկությունը կարգավորող նշաներ, լուծվել է նաև գիշերային ժամերի համար օգտագործվող լուսային թարթող փարոսիկներ հարցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը ամբողջությամբ նշված ընկերության կողմից խոստացան որ 1, 1․5 ամսվա ընթացքում բացվելու և երկկողմանի երթևեկությունը վերականգնվելու է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում: Կահավորումն էլ արված է բավականին փնթի, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները, ինչի պատճառով էլ վթարների աճը չի նվազում:
Մարտի 7-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ էր նկարել, թե նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով ինչպես էին վարորդները իրար ամենավերջին հայհոյանքները տալիս, հարվածում միմյանց, մեկը մեկին մեղադրում, որ ինքը պետք է ճանապարհն անցներ, իսկ եթե «Ճանապարհային դեպարտամենտ» հիմանդրամը անհրաժեշտ պարագաներով կահավորեր Հոռոմի խաչմերուկը, իսկ հետո հանձնեին շահագործման, նման դեպքեր տեղի չէին ունենա:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մելանյա Մ.-ն իր վարած «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված ժամանակավոր բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել էր մնալ հիվանդանոցում։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկներ Վաչագան Սարգսյանն ու Նարեկ Միքայելյանը։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի