Շիրակի մարզում ժողովրդի համար պատուհաս դարձած Հոռոմի խաչմերուկում երթևեկությունը ժամանակավորապես երկկողմանի բացվեց. վտանգավոր բետոնե արգելապատնեշներն էլ հեռացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը մարտի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկից դեպի Հոռոմի խաչմերուկում «SINOHIDRO» ընկերության ներկայացուցիչների կողմից կոտրված ճանապարհային նշաններն ու բետոնե արգելապատնեշները փոխելու մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 19-ին, նշված ընկերության ներկայացուցիչները պատասխանատուների ներկայությամբ այդ հատվածում ամբողջությամբ կատարել են իրենց պարտավորությունները ու այսօրվանից նշված ճանապարհը արդեն երթևեկելու համար դարձել է անվտանգ, ու թեպետ ճանապարհը բացվել է ժամանակավորապես, առաջիկայում մի քանի աշխատանքներ էլ են կատարվելու, որից հետո արդեն երթևեկությունն ամբողջությամբ կհամարվի բացված:
Հիմա վարորդները կարող են երթևեկել՝ օգտագործելով էստակադաները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 8-ին «SINOHIDRO» ընկերության ներկայացուցիչները, ովքեր սպասարկում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկից դեպի ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկ հատվածը, օպերատիվորեն արձագանքել էին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը։
Մի քանի ժամվա ընթացքում նշված ընկերությունը՝ ղեկավար Աշոտ Ռևազյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ խաչմերուկում ամբողջությամբ վերացրել էին խնդիրները, այն է՝ կոտրված բետոնե պաշտպանիչ հատվածները փոխարինվել էին նորերով, տեղադրվել էին ժամանակավոր անհրաժեշտ երթևեկությունը կարգավորող նշաններ, լուծվել էր նաև գիշերային ժամերի համար օգտագործվող լուսային թարթող փարոսիկներ հարցը։
Նշված ընկերությունը խոստացել էր, որ ճանապարհը 1-1․5 ամսվա ընթացքում բացվելու է և երկկողմանի երթևեկությունը վերականգնվելու է։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի