Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդներն իրար «սամասուդ» էին անում. պատճառը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ ճանապարհը չկահավորելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում: Կահավորումն էլ արված է բավականին փնթի, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները, ինչի պատճառով էլ վթարների աճը չի նվազում:
Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ է նկարել, թե նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով ինչպես են վարորդները իրար ամենավերջին հայհոյանքները տալիս, հարվածում միմյանց, մեկը մեկին մեղադրում, որ ինքը պետք է ճանապարհն անցներ, իսկ եթե «Ճանապարհային դեպարտամենտ» հիմանդրամը անհրաժեշտ պարագաներով կահավորեր Հոռոմի խաչմերուկը, իսկ հետո հանձնեին շահագործման, նման դեպքեր տեղի չէին ունենա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մելանյա Մ.-ն իր վարած «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված ժամանակավոր բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել էր մնալ հիվանդանոցում։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկներ Վաչագան Սարգսյանն ու Նարեկ Միքայելյանը։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։