211652_close_icon

Փլուզում՝ Արթիկ քաղաքում. 5-հարկանի բնակելի շենքից մի քանի քարեր պոկվել ու թափվել են. ժամանել են Արթիկի հրշեջ-փրկարարները. պարեկները սահմանազատել են տարածքը. արդյոք այն կապ ունի երկրաշարժի հետ՝ պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16237 դիտում article-date 11:14 08-03-2025
Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկությւոններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի շինարարների 3-րդ շենքից քարեր են թափվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ 5-հարկանի շենքի 5-րդ հարկից մի քանի քարեր թափվել են:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ հեռացրել են վտանգավոր մի քանի քար:
 
Արդյոք այն այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետ կապ ունի, թե ոչ՝ պարզվում է: 
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր