134418 դիտում
09:22 21-03-2022
Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, ժամանել է տարածքի ոստիկանապետը. տունը գազաֆիկացված չէ, պարեկները սահմանազատել են տարածքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից;
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի;
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերաիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արսեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Արթուր Մուրադյանը, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի տեղում կատարեն որոնողական աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները;
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։
Այս պահին ոստիկանությունն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեգետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվում է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, երևի գազի բալոնից է առաջացել պայթյունը», և մատնացույց էին անում 20 կգ-անոց գազաբալոնը։
***
11։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը. նա նշված հասցեում բնակվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Արման Հովնիկյանն էր, ով սովորում էր Երևանի ԲՈՒՀ-երից մեկում։
Պայթյուն-փլուզման վայրից հայտնաբերված գազաբալոնն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 301+
301+