211652_close_icon
views-count3418 դիտում article-date 15:24 17-02-2025

Ավտովթար՝ Երևանում․ «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet Cruze»-ն ու «Nissan X-Terra»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Սեդրակ Ա․-ի վարած «Chevrolet Cruze» և 34-ամյա Համլետ Վ․-ի վարած «Nissan X-Terra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել և հրաժարվել են բժշկական օգնությունից։ 

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր