54970 դիտում
11:38 26-01-2022
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Chevrolet-ն ու Nissan X-terra-ն. Nissan-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-terra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+