211652_close_icon
views-count1261 դիտում article-date 22:37 02-02-2025

United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով, United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները  տարհանվել են թռիչքից առաջ շարժիչի անսարքության պատճառով, հայտնում է CNN-ը։

Հյուսթոնի հրշեջ ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեպքի վայրում աջակցում են ինքնաթիռի տարհանմանը, որը Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայանից պետք է մեկներ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան:

Հրշեջ ծառայության տվյալներով, տուժածներ չկան։ Ինքնաթիռում գտնվող 104 ուղևորները և անձնակազմի հինգ անդամները տարհանվել են թռիչքուղուց։ Նրանք կմեկնեն ցերեկային չվերթով, CNN-ին ասել է United Airlines-ի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր