United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում կարիճ են նկատել, ինչի պատճառով թռիչքը հետաձգվել է
United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը , որը պատրաստվում էր ամերիկյան Հյուստոնից թռչել դեպի Էկվադոյի մայրաքաղաք Կիտո, տարհանվել է կարիճի պատճառով: Այդ մասին գրում է Газета-ն:
Կարիճին նկատել են ուղևորներից մեկի հագուստի վրա: Նա չի հասցրել խայթել: Ինքնաթիռը հանվել է թռիչքուղղուց: Թռիչքը հետաձգվել է: Ավիաընկերությունն անվճար սնունդ է տրամադրել ուղևորներին:
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում այսպիսի դեպք է պատահում: Ապրիլին թունավոր կարիճը խայթել էր ուղևորներից մեկին, ով Հյուստոնից Քալգարի էր թռչում: