United Airlines ավիաընկերության օդանավում կարիճը խայթել է ուղևորներից մեկին
Ամերիկյան American Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավերից մեկում կարիճը խայթել է ուղևորներից մեկին, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ սնունդը մատակարարելիս ուղևոր Ռիչարդ Բելլի վրա է ընկել կարիճ, որն էլ խայթել է նրա մատը։ Անձնակազմի անդամներն անմիջապես կապ են հաստատել բժշկի հետ և կատարել անհրաժեշտ գործողություններ։
Օդանավը կատարում էր Չիկագո-Քալգարի չվերթը։ Վայրէջքից անմիջապես հետո ուղևորին օդանավակայանում տրվել է համապատասխան օգնություն։ Նրա կյանքին չի սպառնում։