United Airlines-ի ուղևորուհին ավիաընկերության մեղքով Փարիզի փոխարեն Սան Ֆրանցիսկո է թռել
United Airlines ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղևորուհուց, ով ընկերության մեղքով սխալմամբ Փարիզի փոխարեն Սան Ֆրանցիսկո է ուղևորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բանն այն է, որ Լյուսի անունով ֆրանսուհին չի հասկացել անգլերեն լեզվով հնչեցրած հայտարարությունը այն մասին, որ թռիչքից անմիջապես առաջ փոխվել է դեպի օդանավ գնացող ելքի համարը: Ֆրանսերեն լեզվով հայտարարություն չի արվել; Ուղևորուհին նաև չի տեղեկացվել այդ մասին էլեկտրոնային փոստի միջոցով:
Արդեն օդանավում Լյուսին նկատել է, որ իր նստատեղը զբաղված է, սակայն բորտուղեկցորդուհին նույնպես ուշադրություն չի դարձրել տոմսի տվյալներին:
Այսպես, կինը 5 հազար կմ տարածք է անցել և հասել Սան Ֆրանցիսկո՝ Փարիզի փոխարեն և միայն 28 ժամ անց նա ավիաընկերության ջանքերով հասել է Փարիզ: