211652_close_icon

Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ

views-count1684 դիտում article-date 21:58 18-01-2025
Ադրբեջանի Իմիշլիի շրջանում այսօր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ դրանք ծագել են այն բանից հետո, երբ ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, ինչի հետևանքով երկու անչափահաս զոհվել է։

Վթարի վայրում հավաքված տեղացիները շրջել են ոստիկանական մեքենան, կոտրել ապակիները, ապա երթով շարժվել դեպ շրջկենտրոն։

Ադրբեջանի ՆԳՆ պնդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։
 

Նմանատիպ նյութեր