211652_close_icon
views-count1205 դիտում article-date 12:28 06-06-2015

Թուրքիայում ընտրությունների նախաշեմին զանգվածային անկարգություններ են. ձերբակալվել է 100 քուրդ ակտիվիստ

Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում, որը հայտնի է՝ որպես քրդերի մայրաքաղաք, այս գիշեր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, հաղորդում է Ria Novosti-ն: Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քրդամետ ժողովրդահանրապետական կուսակցության մոտ 100 ակտիվիստի, որոնցից շատերը երիտասարդներ են: Կուսակցությունը հայտնել է, որ ձերբակալվածները այն մարդիկ են, ովքեր վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններոյմ պետք է դիտորդական առաքելություն իրականացնեին: Հիշեցնենք, որ նախօրեին Դիրաբեքիրում տեղի է ունեցել 2 պայթյուն, զոհվել է 4 մարդ, ինչից հետո բախումներ են սկսվել բնակիչների և ոստիկանների միջև:

Նմանատիպ նյութեր