Զանգվածային անկարգություններ՝ Բրազիլիայում․ կան տուժածներ
Բրազիլիայի նախագահական պալատի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունցած անկարգությունների հետևանքով 30 ոստիկան և 2 ցուցարար է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։
ԶԼՄ֊ների տվյալների համաձայն, բախումները հրահրել են «Անհող գյուղացիներ» շարժման մասնակիցները, որոնք Բրազիլիայում ագրարային բարեփոխումների անցկացում են պահանջում։ Ցույցին մոտ 15 հազար մարդ է մասնակցել։
Սկզբում ցույցը խաղաղ պայմաններում է ընթացել, սակայն, ցուցարարների մի մասը նախագահական պալատ ներխուժելու փորձ են կատարել։ Այդ ժամանակ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, իսկ ցուցարարները, որպես պատասխան հարված, քարեր են նետել նրանց ուղղությամբ։