Եվրո-2016. 200 անգլիացի երկրպագուներ զանգվածային անկարգություններ են հրահրել Մարսելի կենտրոնում. տեսանյութ
Անցած գիշեր առնվազն 200 անգլիացի երկրպագուներ անկարգություններ են հրահրել Մարսելի կենտրում, որտեղ հունիսի 11-ին կայանալու է Եվրո-2016-ի Անգլիա-Ռուսաստան հանդիպումը:
Կեսնգիշերին բրիտանացի երկրպագուները, որոնցից շատերը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, բախում են հրահրել տեղի բնակիչների հետ` ջարդելով մոտական ռեստորաններն ու ակումբները:
Այնտեղ ժամանա ֆրանսիացի ոստիկաններին արտասվաբեր գազի կիրառմամբ հաջողվել է կանխել հետագա անկարգությունները: Մի քանի երկրպագու բերման են ենթարկվել, փողոցը մոտ 30 ոստիկան արգելափակել է:
Սպասվում է, որ Անգլիա-Ռուսաստան խաղի օրը Մարսելում մինչև 150 հազար բրիտանացի երկրպագու է լինելու: