211652_close_icon
views-count6058 դիտում article-date 14:36 15-01-2025

Էջմիածնում 33-ամյա տղամարդու մահվան պատասխանատուներից է նաև տեղի համայնքային ոստիկանությունը, ով պարտավոր էր կատարել նախականխման աշխատանքներ

Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 33-ամյա տղամարդը մահացել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը հղում անելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությանն ու համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնին, հայտարարում էր, թե ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ու դեպքը բացահայտել են: 

Գովելի է, որ գոնե բացահայտել են, սակայն սպանությունը տեղի չէր ունենա, եթե Արմավիրի քրեական ոստիկաններն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները իրենց տեղում լինեին: 
 
Ամբողջ Էջմիածինը խոսում է, որ դանակահարությունից օրեր առաջ հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել ու ոստիկանությունը, քաջ իմանալով, որ հնարավոր է այլ զարգացումներ լինեն, չի կանխել հանցագործությունը, մինչդեռ հիմա ավելի լավ կլիներ կանխեին դեպքը, քան դրանից հետո զբաղվեին իրենց գովելով, թե «տեսեք-տեսեք, բացահայտել ենք դեպքը»: 

Դեպքը տեղի չէր ունենա, եթե ժամանակին կատարեք կանխման աշխատանքներ, իսկ այս դեպքւմ ձեր բացահայտումը անգամ կոպեկի արժեք չունի, ու հիմա ձեր ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը դանակի հարվածի հետևանքով մահացել է: 

Այնպես որ տեղին չէ, որ անկապ զբաղվում եք ձեզ գովերգելով, մինչդեռ եթե կատարեիք հանցագործությունը կանխելու աշխատանքներ, ապա սպանությունը տեղի չէր ունենա:  

Լուսանկարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանն է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր