211652_close_icon
views-count10657 դիտում article-date 17:57 25-03-2026

Մասիսում ողբերգական դեպքը տեղի չէր ունենա, եթե Մասիսի ոստիկանությունը տեղում լիներ. այս զարհուրելի դեպքի պատասխանատուներից մեկը հենց նրանք են

Այսօր՝ մարտի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում և այդ սպանությունը տեղի չէր ունենա, հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը տեղում լիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:20-ին ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել 75-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքը Մասիս քաղաքի իր տանը դանակահարել է նախկին կնոջը, ով այնուհետև գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնի քննչական խումբը, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանություն ինքնակամ ներկայացած տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում մի քանի մասիսցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«75 տարեկան տղամարդու և նրա 70-ամյա նախկին կնոջ միջև միշտ էլ եղել են անախորժություններ ու այդ մասին ոչ միայն ամբողջ Մասիսն էր խոսում, այլև Մասիսի ոստիկանությունում գիտեին։ Մի՞թե դժվար էր կանխել այս ողբերգական դեպքը, իսկ այսօր արդեն փորձում էին Մասիսի ոստիկանները դափնեպսակը վերցնել իրենց վրա, թե իբրև իրենք են տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել։ Մինչդեռ Մասիսի ոստիկանությունում, «ուղտի ականջում քնած» լինելով հանդերձ, նախ պետք է կանխեին սպանությունը»։


Լուսանկարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի պետ Միխաիլ Գարակյանն է
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր