86649 դիտում
21:46 20-03-2021
Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի. ըստ իրավապահների, բացառված չէ դրա կապը 2017թ. Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում և վարկածներից մեկով նշված ռազբորկան հնարավոր է, կապ ունենա 2017թ. սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ հրազենի գործադրմամբ Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Կարեն Դավթյանի և Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 36-ամյա Լևոն Ավետիսյանի սպանությունների դեպքի հետ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցներից Աշոտ և Լևոն Դավթյանները սպանված Կարեն Դավթյանի որդիներն են:
Վիճաբանության մեջ կան Էջմիածին քաղաքի, Արմավիրի մարզի Մուսալեռ, Այգեշատ գյուղերի և Աբովյան քաղաքի բնակիչներ:
Իրավապահերը ունեն նաև վարկածներ, որ ռազբորկայի հակառակ կողմում քրեական հեղինակությունների կլանի երիտասարդ անդամներ են: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում նրանց անունները և բերման ենթարկվածներից մեծ մասի տներում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել:
Այս պահին Արմավիրի մարզի ոստիկանները կարծես իրենց վերահսկողության տակ են պահում այս ռազբորկայի հետո ստեղծված իրավիճակը, որպեսզի նոր՝ մարտաֆիլմ հիշեցնող արյունալից ռազբորկաներ տեղի չունենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2017թ. սեպտեմբերի 12-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։
Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ էին արձակել Toyota Land Cruiser մակնիշի A 001 OX 93 ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել էին։
SHAMSHYAN.com-ը հայտնել էր նաև, որ 2017թ. մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածնում իրականացրել էին «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն էին բերման ենթարկվել 2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: SHAMSHYAN.com-ի հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
Ոստիկանները պարզել էին, որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա Կարեն Ղազարյանը, 29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի, 27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև այդ պահին քննությանը դեռևս անհայտ անձանց հետ, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ հետո հնչել էին կրակոցներ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել էր դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր և 4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+