12098 դիտում
23:13 10-01-2025
Կոտայքի մարզի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը և հետևում են, որպեսզի որոշ «վայ» վարորդներ մերկասառույց ճանապարհին չտանջեն գազի սեղմակն ու ապահով հասնեն իրենց տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ից մինչև Չայնիի ոլորաններ, ճանապարհը սպասարկող ճանշինի անգործության հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց։
Պատճառը թե՛ մերկասառույցն ու չմշակված ճանապարհն են, թե՛ որոշ «վայ» վարորդների ավտոմեքենաների վրա եղած ոչ ձմեռային անվադողերը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ լինելու հանգամանքը նրանով է պայմանավորված, քանի որ որոշ «վայ» վարորդներ, հաշվի չառնելով մերկասառույց ու չմշակված ճանապարհը, փորձում են ժողովրդի լեզվով ասած «գազավատ» անել ու անցնել ճանապարհը, իսկ պարեկների ներկայությունը զգաստացնում է նրանց և չեն փորձում տանջել գազի սեղմակը ու վստահաբար ապահով կհասնեն իրենց տները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
17787 դիտում
11:07 27-12-2014
Ինչո՞ւ են որոշ վայ-վարորդներ իրենց համարում ճանապարհային ոստիկանության մոտ անպարտելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ