211652_close_icon
views-count45757 դիտում article-date 19:57 12-07-2019

Երևանում 34–ամյա վարորդը BMW–ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնին. վարորդը դեպքի վայրում հայտնել է՝«Արգելակման փոխարեն շփոթվել, գազի սեղմակն եմ սեղմել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժաը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մ. Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Ն. Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ա.ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն և նա դեպքի վայրում հայտնել է, որ ինքը նկատել է փողոցն անցնող քաղաքացուն, ով եղել է, ըստ տեղեկությունների, մանկասայլակով, որտեղ երեխա է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, ինքը խառնվել է իրար և արգելակի փոխարեն գազի սեղմակն է սեղմել: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր