1204 դիտում
19:16 16-12-2024
Շենգավիթի համայնքային ոստիկանների պայքարն ապօրինի թմրամոլության դեմ շարունակվում է․ հերթական օպերատիվ տվյալները հավաստի էին․ 58-ամյա և 43-ամյա տղամարդկանց մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից շարունակվում է պայքարը ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման դեմ և միայն վերջին 1 ամսվա ընթացքում Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ոչ միայն ապօրինի թմրամիջոցներ օգտագործողների, այլ նաև տարածողների, վաճառողների և հիմնականում նրանք այդ ամենը բացահայտում են օպերատիվ տեղեկությունների հիման վրա։
Դեկտեմբերի 12-ին հերթական օպերատիվ տեղեկություն են ստանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու անմիջականանորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով Գարեգին Նժդեհ փողոց և Արշակունյաց պողոտայի, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» գետնանցումում ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 58-ամյա Հարություն Թ․-ին։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ է լինում խոշոր չափի դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված։
Փաստերի ճնշման տակ Հարություն Թ․-ն, հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար է։
Նույն օրը Շենգավիթի ոստիկանները դարձյալ օպերատիվ տվյալները ստանալով մեկնում են Շիրակի փողոցի հասցեներից մեկը, որտեղ էլ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 43-ամյա Վահան Պ․-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ թղթե փաթեթ, որում դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված է լինում։
Վահան Պ․-ն նույնպես հայտարարում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, իր օգտագործման համար է։
Նշված դեպքերով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք նրանց հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք բաց են թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+