883 դիտում
11:41 11-12-2024
Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը
Հյուպատոսական որոշ ծառայություններ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առավել դյուրին ու հասանելի են դարձել տեսակապի միջոցով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորություն է ընձեռում, որը կապված է ինչպես ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու, այնպես էլ Հայաստան վերադարձի վկայական ստանալու հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանն ունի 55 հյուպատոսական կետեր աշխարհի 43 երկրում, սակայն այդ հյուպատոսական ծածկույթը բավարար չէ, և մի շարք պետություններում քաղաքացիների համար դեսպանությունները հասանելի չեն, ինչից ելնելով էլ՝ տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորությունը բավականին կարևորվում է՝ խնայելով ժամանակ և ֆինանսական միջոցներ։
«Ներկայում տեսակապի միջոցով հնարավոր է ստանալ (փոխանակել) ՀՀ քաղաքացու անձնագիրը, իսկ հրատապ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության դեպքում՝ նաև ստանալ ՀՀ վերադարձի վկայական»,-նշեց Պետրոսյանը՝ հստակեցնելով, թե տեսակապի միջոցով ի՞նչ հյուպատոսական ծառայություններից կարող են օգտվել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները:
Անդրադառնալով հարցին, թե որ դեպքերում է, որ քաղաքացիները կարող են անձնագիր ստանալու համար դիմել տեսակապի միջոցով՝ Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ տեսակապով դիմելու անհրաժեշտություն հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քաղաքացին գտնվում է այնպիսի օտարերկրյա պետությունում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հյուպատոսական հիմնարկ չունի, ինչպես նաև այնպիսի բնակավայրում, որտեղից մոտակա հյուպատոսական հիմնարկը գտնվում է հարյուրավոր, իսկ երբեմն նաև հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։
«Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին որևէ այլ պատճառով ֆիզիկապես հնարավորություն չունի անձամբ ներկայանալու մոտակա դեսպանություն»,-ասել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը։
Վերջինս, խոսելով նաև տեսակապով ծառայությունների համար սահմանված վճարումների մասին, մասնավորապես, նշել է, որ այդ դեպքում սահմանված է լրացուցիչ 25,000 ՀՀ դրամ պետական տուրք։
«Օրինակ, եթե դեսպանություն դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը 65,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու դեպքում պետական տուրքը կազմում է 90,000 ՀՀ դրամ։
Համապատասխանաբար, եթե ՀՀ վերադարձի վկայականը դեսպանությունից ստանալու պետական տուրքը 20,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու պարագայում 45,000 ՀՀ դրամ է»,-ասել է Արթուր Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ դիմումների աշխարհագրությունը բավական լայն է, քանի որ հարցումներ են ստացվել Ռուսաստանի Դաշնության հեռավոր վայրերից, Եվրոպայից, Ասիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, դիմումներ են եղել նույնիսկ Նոր Զելանդիայից և Գվինեայից:

Նմանատիպ նյութեր
1237 դիտում
17:43 25-09-2014
Ընտանեկան բժիշկը հեշտացնում է ընդհանուր բժշկի գործը. տեսանյութ
8576 դիտում
10:20 30-12-2018
Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը
3147 դիտում
16:41 16-04-2018
Արմեն Սարգսյանն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային