8582 դիտում
10:20 30-12-2018
Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել արտասահմանյան քաղաքացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալը հեշտացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», նոր օրենքի համաձայն, նախագահն իրավունք ունի ինքնուրույն որոշելու արտասահմանցիների այն հատվածը, որոնք իրավունք կունենան հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, գրում է[url=https://jam-news.net/%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8F-%D1%83%D0%BF%D1%80%D0%BE%D1%89%D0%B0%D0%B5%D1%82-%D0%BF%D0%BE%D0%BB%D1%83%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B0%D0%BD%D1%81%D1%82/?lang=ru] JamNews[/url]-ը։
Ռուսական քաղաքացիության պարզեցված ընթացակարգը կվերաբերի նաև ինքնակամ Ռուսաստան տեղափոխվելու պետական ծրագրի մասնակիցներին, որոնք արդեն ստացել են Ռուսաստանում ժամանակավոր կացության կամ կացության թույլտվություն։
Ըստ ռուսական օրենքների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող արտասահմանցին պետք է սկզբից կացության իրավունք ստանա, Ռուսաստանի տարածքում ապրի նվազագույնը հինգ տարի, որից հետո քաղաքացիության դիմում ներկայացնի։
Ընդ որում, նա պետք է հաստատի եկամտի առկայությունն ու ռուսաց լեզվի իմացության սերտիֆիկատ ստանա։ Այն արտասահմանցիները, որոնց ռուսական իշխանությունները պարզեցված քաղաքացիություն ստանալու իրավունք տան, կկարողանան շրջանցել այդ ընթացակարգերը։
Նմանատիպ նյութեր
3808 դիտում
14:54 23-01-2017
Կանադայի խորհրդարանը կարող է դյուրացնել քաղաքացիություն ստանալու գործընթացը
30579 դիտում
15:43 14-01-2014
Ռուսաստանը փակել է սահմանը 500 հազար արտասահմանցիների համար
1240 դիտում
17:43 25-09-2014
Ընտանեկան բժիշկը հեշտացնում է ընդհանուր բժշկի գործը. տեսանյութ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը