Հիվանդանոցներն ու կլինիկաները Հնդկաստանում գործադուլ են հայտարարել բժշկուհու բռնաբարությունից եւ սպանությունից հետո
Հիվանդանոցներն ու կլինիկաները ողջ Հնդկաստանում շաբաթ հրաժարվել են ընդունել պացիենտների, հայտարարվել է 24-ժամյա գործադուլ բժշկուհու գազանային բռնաբարությունից եւ սպանությունից հետո արեւելյան Կալկաթա քաղաքում։
Գործադուլին կմիանան ավելի քան մեկ միլիոն բժիշկներ, կաթվածահար կլինի բուժծառայությունների աշխատանքը աշխարհի ամենահոծ բնակչությունն ունեցող երկրում։ Հիվանդանոցները հայտնել են, որ բժշկական քոլեջների պրոֆեսորադասախոսական կազմը ստիպված է աշխատել ծայրահեղ պայմաններում, տեղեկացրել է ANI-ն։
31-ամյա ստաժոր բժիշկը բռնաբարվել եւ սպանվել է անցած շաբաթ Կալկաթայի բժշկական քոլեջում, որտեղ նա աշխատում էր, ինչը համազգային բողոքներ է առաջացրել։
ANI տեղեկատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը բժշկական քոլեջի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը, նկատվել է ոստիկանության ուժեղացված ներկայություն, իսկ հիվանդանոցի շինությունները դատարկվել են։