211652_close_icon
views-count3538 դիտում article-date 11:29 06-11-2026

Բարի ու արտակարգ դեպք՝ Երևանում. հերթական անգամ Երևանի 103 շտապօգնության բժշկուհու և բուժքրոջ շնորհիվ օտարերկրացի ծննդկանի ու նորածնի կյանքին վտանգ չի սպառնում. մայրը հայտնել է, որ ի պատիվ բժշկուհու՝ աղջկան կոչելու է նրա անունով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, բարի ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնություն հերթական ահազանգն է ստացվում, որ Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում հղիի մոտ ծննդաբերության նշաններ են առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շատ արագ նշված հասցե է ժամանում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ առաջին հերթին վարորդ Ռուբեն Հակոբյանի շնորհիվ, ու արդեն նշված տանը բժշկուհի Անահիտ Մուքոյանն ու բուժքույր Ջուլիետա Գասպարյանը ծննդկանին ցուցաբերում են առաջին բուժօգնությունը, կտրում և կապում են երեխայի պորտալարը, ապա տեղափոխում Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», որտեղ էլ իրենց մասնագիտական հմտություններով փայլում է տեղի բուժանձնակազմը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծննդկանը 33-ամյա օտարերկրացի է, երեխան էլ աղջիկ է, իսկ մայրը հայտնել է՝ քանի որ շտապօգնության բուժանձնակազմի շնորհիվ փրկվել է թե՛ իր, թե՛ աղջկա կյանքը, աղջկա անունն ի պատիվ բժշկուհու դնելու է Անահիտ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր