«Իրմա» փոթորիկն ավիրել է Կարիբյան ավազանում գտնվող գրեթե բոլոր հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յազարովչըը հայտարարել է, որ «Իրմա» փոթորիկն ավիրել է Կարիբյան ավազանում գտնվող գրեթե բոլոր հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Շատ հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ կղզիներում լիովին կամ մասնակիորեն ավերվել են: Բարբուդայում հիվանդանոց այլևս գոյություն չունի, Սեն-Մարտինում բժշկական ծառայություններ չեն տրամադրվում», - ասել է նա:
Յազարովիչը ավելացրել է նաև, որ ավերածությունների հետ մեկտեղ մեծ խնդիր է նաև փոթորկից առաջ տարհանված հիվանդներին հիվանդանոցներ վերադարձնելը: