Թուրքիայում ուսանողուհու բռնաբարությունից եւ սպանությունից հետո զանգվածային ցույցեր են սկսվել
Թուրքիայի ոստիկանությունը հետաքննում է դաժան սպանության դեպք: Մի աղջկա բռնաբարել են, սպանել եւ մարմինն այրել: Հանցագործության մասնակից են եղել միկրոավտոբուսի վարորդը, նրա հայրն ու ծանոթը: Վերջիններս օգնել են վարորդին՝ սպանության հետքերը թաքցնել:
Վարորդը աղջկան, որը միկրոավտոբուսի վերջին ուղեւորն էր, տարել է բնակավայրերից հեռու մի տեղ եւ հարձակվել նրա վրա:
20-ամյա Օզգեջան Ասլանի մարմինը հայտնաբերվել էր փետրվարի 13-ին՝ Թարսուս շրջանի գետերից մեկի ափին: Մահացածը հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի էր: Կատարվածքը Թուրքիայում զանգվածային ցույցերի պատճառ է դարձել:
Նշենք, որ Թուրքիայում 2012 թվականին գրանցվել է սպանության 139, իսկ 2013 եւ 2014 թվականներին՝ համապատասխանաբար 231 եւ 287 դեպք: