211652_close_icon
views-count1207 դիտում article-date 23:20 13-08-2024

Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Պաշտոնական Մոսկվան կոչ է արել Քիշնևին չեզոք դիրք գրավել Ուկրաինայի հարցում։ Փոխանցում է Tert.am-ը։

Ռուսաստանի այս դիրքորոշումը փոխանցվել է Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուին։

«Դիվանագետին լուրջ մտահոգություն է հայտնվել ռուսական և մոլդովական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝  Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները կտեղակայվեն Մոլդովայի օդանավակայաններում և դրանք կօգտագործվեն  ռուսական տարածքը ռմբակոծելու համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նմանատիպ նյութեր