1 օրում Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը 2 անգամ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթթը 1 օրում 2 անգամ իր հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Վերջինի տվյալներով՝ դա կապված է եղել Թորքիաի ացելությոններից խուսափելու իր քաղաքացիներին ուղղված ԱՄՆ Պետդեպի կոչի հետ։
Աղբյուրը հայտնել է, որ Թուքիայի ԱԳՆ-ում դժգոհություն են հայտնել և Թուրքիայում լարված իրավիճակն անվանել են «ոչ ճշգրիտ»։
Նշենք, որ Պետդեպն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Թուրքիա, քանի որ ահաբեկչության բարձր մակարդակ է առկա այդ երկրում։ Բացի այդ, Թուրքիայում, օտարերկրացիների անհիմն ձերբակալությունները չափազանց շատ են։