Անկարայում ՌԴ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳ նախարարություն է կանչվել Անկարայում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովը։ Այդ մասին հայտնում է Тass գործակալությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ի պատոնական ներկայացուցիչ Հուսսեին Մյուֆթյուօղլուն «լուրջ մտահոգություն է հայտնել» սիրիական տարածքում կրակոցների հետևանքով իր զինվորի մահվան կապակցությամբ։
«Նախօրեին դիպուկահարի կրակոցից մահացել է մեր զինվորը։ Կրակոցները արձակվել են սիրիական տարածքից, որտեղ հրադադարի ռեժիմի հաստատման ու վերահսկման համար պատասխանատու է Ռուսաստանը, այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք ՌԴ-դեսպանի ժամանակավոր հավատարմատարին»,-ասել է նա։
Վերջինի խոսքով՝ կրակը վարել են քրդական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքից, իսկ թուրքական կողմը ռուսական իխանություններից ակնկալում է Մոսկվայում գործող քրդական գրասենյակի փակումը։