211652_close_icon
views-count47003 դիտում article-date 09:58 10-08-2024

Տևական ժամանակ է՝ Երևանի Վիլնյուսի փողոցում փոսը պատուհաս է դարձել վարորդների ու բնակիչների համար, իսկ վարչական շրջանի ղեկավարը խնդիրը լուծելու փոխարեն ասում է․ «Դա մեր գործը չէ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետրանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ ղեկավարներին հորդհորում է, այդ թվում՝ տալիս խիստ հանձնարարականներ, որպեսզի հրատապ լուծեն իրենց վարչական շրջաններում ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները, միևնույնն է կան վարչական շրջանների ղեկավարներ, որոնց համար քաղաքապետի ասածը, կարծես թե, գրոշի արժեք չունի։

Արդեն 1 ամսից ավելի է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բողոքում են, որ ճանապարհին առկա ասֆալտապատված, սակայն լուրջ նստվածք ու ճաք ստացած հատվածում ամեն օր ավտոմեքենաներ են վնասում ու դրա մասին ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը չեն փորձում խնդիրը լուծել։

Թաղապետարանից բնակիչներին պատասխանում են, թե ասֆալտի հարցով սխալ տեղ եք զանգել, զանգեք քաղաքապետարան, քաղաքապետարանի թեժ գծից էլ պատասխանում են, թե տեղյակ են, խնդիրը կլուծվի, բայց մինչև այժմ խնդիրը գնալով ահագնանում ու կարծես դառնում է գլուխկոտրուկ։ Միայն վերջին օրերի ընթացքում 15-ից ավելի ավտոմեքենաներ են այդ չարաբաստիկ փոսի պատճառով վնասվել։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր