Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում նույնպես փոսերը, այդ թվում՝ խրամատներ հիշեցնող, պատուհաս են դարձել վարորդների համար. ինչո՞ւ են ուշանում այդ փողոցում գոնե փոսալցման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մայրաքաղաքում սկսվել են փոսալցման աշխատանքները, սակայն վերջին օրերին անբարենպաստ եղանակի պատճառով այն դադարեցվել է։
Մայրաքաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որտեղ փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, պատուհաս չդառնան վարորդների համար։ Գրեթե ամեն փողոցում օրական 3-ից ավելի, որոշ տեղերում էլ 10-20 ավտոմեքենաներ վնասվում են։ Վարորդները, չիմանալով որ փոսը փախցնեն, կոտրում են անվահեծանները, պայթեցնում անվադողերն ու վնասում, երբեմն նաև կոտրում թափարգելները (շիթեր):
Այսօր՝ մարտի 9-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցի մոտ 1.5 -2 կիլոմետրանոց ճանապարհը նույնպես փորձանք է դարձել վարորդների համար միայն վերջին 20 օրերի ընթացքում այդ փողոցում վնասվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, մոտ 10 անգամ էլ ավտոմեքենաները փոսից փախցնելու հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում։ Երջանիկ պատահականությամբ զոհեր և վիրավորներ չեն եղել, բայց որ վարորդներին խոշոր չափի վնասներ են պատճառվել այդ փոսերի պատճառով, ակնհայտ է։
Հիմա Երևանում սկսվել են փոսալցման աշխատանքները, սակայն թե երբ աշխատանքները կսկսվեն Հովսեփ Էմին փողոցում, դեռևս պարզ չէ։ Բայց որ օր առաջ պետք է նաև այդ փողոցում կատարվեն աշխատանքմեր, դա ակնհայտ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։