Լոս Անջելեսում United Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը
ԱՄՆ-ում United Airlines ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռը կորցրել է անիվը Լոս Անջելեսի օդանավակայանից թռիչքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը: Փոխանցում է Tert.am-ը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ինքնաքիռն արտակարգ վայրէջք է կատարել Դենվերում։ Հաղորդվում է, որ օդանավում եղել է 179 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
Ավիաընկերությունը պատրաստվում է հետաքննություն անցկացնել: Բացի այդ, ABC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ միջադեպի հանգամանքները կհետաքննեն նաև Ամերիկյան քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության մասնագետները: