4900 դիտում
19:54 09-06-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. «Պիկապ»-ը «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր. փրկարարները, բժիշկներն ու պարեկները մի քանի կիլոմետր ոտքով են մոտեցել վթարի վայրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժշկից, ով հայտնել է, որ «Խոսրովի արգելոցի» տարածքում ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգով նաև հայտնել է, որ ներսում կան երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի և պարեկ Վահե Միքայելյանի գլխավորությամբ։
Բժիշկները, փրկարարները ու պարեկները մոտ մի քանի կմ ոտքով են քայլել, քանի որ ճանապարհն անանցանելի է, իսկ արդեն շտապօգնության բժիշկներին օգնել են 2 քաղաքացիներ և արգելոցի աշխատակիցները, ովքեր օգնել են վիրավորին պատգարակով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։
Վիրավորը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները և պարեկները տեղազննման արդյունքում այլ տուժածներ չեն հայտնաբերել։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Պարզվել է որ վթարը տեղի է ունեցել «Բաղչաձող» կոչվող հատվածում. «Պիկապ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 34-ամյա Սմբատ Սարգսյանը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվել։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+