211652_close_icon
views-count98905 դիտում article-date 20:29 05-08-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. գյուղապետը դիմել է հիվանդանոց և հայտնել՝ 10 օր առաջ Խոսրովի արգելոցում մոտոցիկլից վայր է ընկել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ. օգոստոսի 4-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ազատ Ավետիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը բժիշկներին հայտնել է, որ 10 օր առաջ Խոսրովի արգելոցում իրեն պատկանող առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլից վայր է ընկել, ինչի հետևանքով էլ օրեր անց ցավեր է զգացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է, թե ինչ մակնիշի մոտոցիկլ է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Այգեզարդ գյուղի գյուղապետն է։

Նմանատիպ նյութեր