211652_close_icon
views-count934 դիտում article-date 17:29 08-06-2024

Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը. Բագրատ Սրբազանը ողջունեց Մամիկոն Ասլանյանին

Նախ, ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուց ողջունել քաղաքական պատճառներով կալանավորված մեր քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին:

Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը` ողջոինելով քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, որը 2տարուց ավելի կալանքի տակ է։

«Ժողովրդի քվեով ընտրված քաղաքապետը երկու տարուց ավելի է՝ գտնվում է բանտում՝ կալանքի ներքո։ Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը սա է։

Այս իշխանություններն առավոտից գիշեր աղաղակում են ասելով՝ «լեգիտիմ ընտրվել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի  քաղաքապետը լեռգիտիմ չի ընտրվե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր