2308 դիտում
21:18 15-12-2021
Կասկած չունեմ, որ իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին. Արսեն Բաբայան
Կասկած չունեմ, որ իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:
«Ընդամենը երկու օրից, դեկտեմբերի 17-ին պետք է կայանար Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր Վանաձորի քաղաքապետը։ Տրամաբանական եմ համարում, որ քաղաքապետ կընտրվեր հաղթող ուժի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։
Վերջին օրերին ստացվում էր տեղեկություններ, որ իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Մամիկոն Ասլանյանը չընտրվի համայնքի ղեկավար, մասնավորապես, ՔՊ-ն ամենատարբեր եղանակներով փնտրում էր հնարավորություններ ավագանու մյուս անդամներին համոզելու կամ ստիպելու, որպեսզի չընտրեն Մամիկոն Ասլանյանին։ Քանի որ ՔՊ-ին չէր հաջողվել հասնել այդ նպատակին անհրաժեշտություն էր առաջացել հետաձգել Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Ժամանակ էր պետք, որպեսզի իշխանությունը պետական բիրտ ուժի գործադրմամբ հասնի իր այդ նպատակին։
Այսօր հայտնի դարձավ, որ ավագանու առաջին նիստը կհետաձգվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ջանքերով, այն է՝ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մամիկոն Ասլանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Կասկած չունեմ, որ իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին։
Հ.Գ. Պատահակա՞ն է արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ջանքները՝ ամեն գնով խափանել ավագանու առաջին նիստի կայացումը»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15034 դիտում
21:09 15-12-2021
Քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին. Արթուր Վանեցյան
16572 դիտում
23:05 15-12-2021
Վանաձորցիները պահանջում են ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին. aravot.am
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր