211652_close_icon
views-count2878 դիտում article-date 22:25 20-05-2024

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվել է միջազգային մրցաշարը

Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:

Մրցաշարին մասնակցել  են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:

Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով»,- գրել է Ավինյանը։ 

Նմանատիպ նյութեր