211652_close_icon
views-count6201 դիտում article-date 14:20 25-04-2024

ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը

Ապրիլի 21-ին ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցեցին 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով  350 մարզիկ և մարզուհի, «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում։ 

Պայքարը չափազանց թեժ էր, հաղթանակելու ոգին՝ աննահանջ, էմոցիաները՝ պարզապես անբացատրելի։
 
Տարբեր երկրների լավագույն մարզիկների պայքարը չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար իսկական սպորտային հրավառություն էր: 

Համառ պայքարի արդյունքում չեմպիոններ դարձան լավագույններից ուժեղագույնները։  

Հատկապես աչքի ընկան Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Լատվիայի և Հայաստանի հավաքականների մարզիկները։

Հայաստանի հավաքականի 8-14 տարիքային խմբի մարզիկների շարքում բազմաթիվ  չեմպիոններ ունեցանք.

1.Խուդաբաշյան Նարեկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
2.Գրիգորյան Համլետ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
3.Օհանյան Հայկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան) 
4.Ազնավուրյան Ալեքս-(մարզիչ՝ Մհեր Գևորգյան)
5.Կիրակոսյան Նարեկ-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
6.Վարդանյան Վլադ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
7.Հարությունյան Գեորգի-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
8.Խաչատրյան Աշոտ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
9.Հակոբյան Վիկտորյա-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
10.Հարությունյան Մերի-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
11.Եփրեմյան Էլեն-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
12.Սաղաթելյան Հասմիկ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

14-15 տարիքային խմբում մինչև 55 քաշային կարգում չեմպիոն դարձավ Էրիկ Հակոբյանը-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։

Իսկ ամենաբարդ մենամարտերի շարքում՝ 18+ տարիքային խմբում մինչև 65 քաշային կարգում, չեմպիոն հռչակվեց Վահագն Հակոբյանը-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր