7567 դիտում
12:37 14-05-2024
Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան
Տարատեսակ հանդիպումների էի մեկնել, ամենակարևորն այստեղ այն է, որ մեր հարցերը միայն լուծվելու են «մեր տանը», «մեր տնից» դուրս որևէ մեկը թող հանկարծ լուծում չփնտրի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր՝ երկրից մեկնելուն, ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում։ Որևէ մեկը գործ չունի, թե «մեր տան» ներսում ինչ է կատարվում։ Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Այս շարժման խնդիրներից մեկը նաև այդ արժանապատվությունն է, մենք միշտ սովոր ենք եղել, որ պիտի լինենք հպատակ, որ գնանք, խնդրենք, մեզ աջակցություն տան, խնամակալի դեր ստանձնեն, մեզ համար այս շարժումը պետք է նաև սա փոխի։ Մենք պետք է հավասարը հավասարի հետ համագործակցենք։ Դրսից չեն կարող միջամտել, թե «մեր տան» հարցերը ոնց լուծենք, սրանից ավելի նվաստացնող բան չկա»,- ասաց Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր
3537 դիտում
19:36 22-12-2016
Զարգացումները Ռուսաստանում և ԱՄՆ-ում Հայաստանի հետ առնչությունների համատեքստում
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2893 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր