211652_close_icon
views-count3537 դիտում article-date 19:36 22-12-2016

Զարգացումները Ռուսաստանում և ԱՄՆ-ում Հայաստանի հետ առնչությունների համատեքստում

«Զարգացումները Ռուսաստանում և ԱՄՆ-ում Հայաստանի հետ առնչությունների համատեքստում. տարվա ամփոփում» թեմայով հրավիրված ասուլիսում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանն անդրադառնալով ԱՄՆ զարգացումներին և դրա առնչությանը Հայաստանին, կարևորեց ԱՄՆ-ում անցկացված ներդրումային համաժողովը, որը տեղավորվում է հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում փորձագետն առանձնացրեց ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Վիեննայում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լիանա Հովհաննիսյանը հիշեցրեց նաև անցնող տարում ԱՄՆ ևս երկու նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման մասին: Նա անդրադարձավ նաև Թրամփի ընտրությանը և ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում քաղաքականության հնարավոր փոփոխությանը: ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում էլ, ըստ փորձագետի, հակասություններ են հասունանում. «Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի տանելու Եվրոպայի պաշտպանության ամբողջ բեռը, և եվրոպացի գործընկները պետք է մեծացնեն ռազմական բյուջեները»:

Նմանատիպ նյութեր